ԱՄՆ-ում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ. կան տուժածներ
ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ, 3 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը:
«Ավտոմեքենան հարվածել է մի քանի ցուցարարի, ապա՝ մեծ արագությամբ հեռացել դեպքի վայրից», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: Տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է, կատարվում է քննություն:
Այս նահանգում ևս, ինչպես ԱՄՆ շատ քաղաքներում և աշխարհի այլ երկրներում, զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:










