Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը (տեսանյութ)
Մեր կարծիքով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից թույլ է տրվել մինչև 02.05.2020 թվականի խմբագրությամբ գործով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերում ամրագրված վարքագծի կանոնների խախտում, ի պաշտոնե գործելիս դրսևորվել է անհարգալից և անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինի վերադասի նկատմամբ: Այս մասին այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատախանատվության ենթարկելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր սկսել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:
Հիշեցնենք նաև, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Բադասյանի խոսքով, մասնավորապես դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, 67-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները:
«Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, կարող են հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության: Օրենսգրքի 70-րդ հոդվածի, 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց, կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց»,-ասաց Բադասյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ դատավարական օրենսգրքում ամրագրված այս սկզբունքները դատական իշխանության անկախության անկողմնակալության դրսևորումներ են: Նա նաև նշեց, որ Ալեքսանդր Ազարյանի կողմից նախ քննչական ծառայության վարույթում գտնվող թիվ 58 17 37 19 քրեական գործով, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 19.02.2020 թվականի որոշմամբ, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամիս ժամկետով, և այդ որոշումը պաշտոնական կողմը բողոքարկել է վերաքննության կարգով, որը դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի 03.03.2020 թվականի որոշմամբ, ընդունվել է վարույթ, դատական նիստ նշանակելով 05.03.2020 թվականի: Նախարարը տեղեկացրեց, որ նշված օրը նիստին մասնակցող քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի կողմից դատավորին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն:
Մանրամասները՝ տեսանյությում










