ԲՈԿ նախագահը շարունակում է պաշտոնավարել, վարչապետը նրա աշխատանքից ազատման դիմումը դեռ չի ստորագրել

14:01 • 18.06.20

Tert.am-ը կապ հաստատեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ՝ պարզելու, թե աշխատանքի հեռացման իր դիմումի ժամկետը երբ է լրանում:

-Պարոն Գոգյան, աշխատանքից ազատման ձեր դիմումը  վարչապետը ստորագրե՞լ է, թե ոչ

-Եթե իմ դիմումը ստորագրվի, ԲՈԿ.am -ում, վարչապետի որոշումների մեջ կհրապարակվի:

-Իսկ ե՞րբ կլինի որոշումը, ե՞րբ է նախատեսված ժամկետը

-Զանգահարեք վարչապետի աշխատակազմ, պարզեք:

-Դուք տեղեկություն չունե՞ք՝ երբ է ժամկետը

-Ոչ:

-Իսկ հնարավո՞ր է, որ չստորագրվի և դուք շարունակեք պաշտոնավարել

-Ես էլ ձեր պես սպասում եմ, ավել բան չեմ կարող ասել: Իրավական կարգավորումների հետ կապված վարչապետի աշխատակազմից պարզեք:

-Իսկ այս պարագայում, երբ դիմումը դեռ չեն ստորագրել, դուք շարունակո՞ւմ եք պաշտոնավարել

-Բնականաբար, այո:

Հիշեցնենք, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը մայիսի 14-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել, նա նշել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկնում նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են: