Իտալիայում սահմանափակումների թուլացման ֆոնին կորոնավիրուսային նոր դեպքերի աճ է գրանցվել
Իտալիայում կորոնավիրուսային նոր դեպքերի աճ է նկատվում․ վերջին 24 ժամում երկրում հաստատվել է 329 նոր վարակակիր, այն դեպքում, երբ մեկ օր առաջ ցուցանիշը 210 էր, հայտնում է ANSA գործակալությունը։
«Իտալիայում կրկին կորոնավիրուսային դեպքերի աճ է նկատվում, վերջին մեկ օրում գրանցված նոր դեպքերի թիվը 329 է, համեմատության համար նշենք, որ նախորդ օրը 210 վարակակիր էր հայտնաբերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
24 ժամվա ընթացքում այստեղ գրանցվել է մահվան ելքով 43 դեպք, ինչը 34-ով ավելի է նախորդ օրը գրանցված դեպքերից։
Իտալիայում համավարակի սկզբից ընդհանուր հաստատվել է վարակման 237 828 դեպք, որից 34 448-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 179 455 մարդ։
Հիշեցնենք, որ սահմանափակումների թուլացման վերջնական փաթեթն այստեղ ուժի մեջ է մտել հունիսի 15-ից։










