Օրենքը մեդիադաշտի համար բժշկի և թիկնապահի դեր է կատարելու, թեթևացրել ենք այն հոդվածը, որտեղ կարող էին խնդիրներ լինել խոսքի ազատության մասով. ԱԺ-ն քննարկում է մեդիայի մասին օրենքի ընդունումը

11:30 • 18.06.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ներկայացրեց մեդիայի մասին մայր օրենքի նախագիծը, ինչպես նաև լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նա նշեց, որ փաթեթը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Թե ինչով է պայմանավորված նախագծի ընդունման շտապողականությունը, նա նշեց, որ 2020 թվականի հուլիսի 20-ին պետք է հայտարարեն հեռարձակման ցանցում ազատ թվային տիրությների մրցույթները, 10 տարով տրվող լիցենզիաներն ավարտվում են այս տարի, որ հունվարի 1-ից հանրային հեռուստացանցն արդեն հագեցած պետք է լինի նոր մրցույթի արդյունքներով:

«Շահառուների շահով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջանում, որ մենք այս օրենքը շատ ավելի շուտ ընդունենք, քան կհայտարարվի մրցույթը: Նախ, որ նրանց համար հասկանալի լինեն խաղի կանոները, որոնք շարադրվելու են այս նախագծում և երկորրդ, որ նոր մրցույթում հաղթած և նոր կանոններով գործող մեդիածառայությունները, գործեն նոր օրենքի շրջանում և իրավական կազուս չլինի»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, որովհետև գործող օրենքը բացարձակ այլևս չի կարգավորում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը:

«Սաhմանադրությունում մենք ունենք արձանագրված անկախ պետական մարմին, որի անուն է Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողով, որը կոչված է կարգավորելու վերահսկելու, ապահովելու ազատությունները հեռուստատեսության ու ռադիոյի, այն ինչ մեր գործող իրականությունում կա մի քանի ձևավորված համակարգեր, որոնք այս օրենքով չեն կարգավորվում»,- հայտարարեց նա:

Թևոսյանը շեշտեց՝ մեդիադաշտը անկախ օրգանիզմ է, բայց պետք է մի բժիշկ և միաժամանակ մի թիկնապահ, որը կարողանա և՛ ձեռքը պուլսի վրա պահել, և՛ կարողանա կենսագործունեությանը ինչ-որ ներքին վտանգ սպառնացող երևույթների ժամանակ բժշկական, ինչու չէ նաև վիրահաատական միջամություն իրականացնել: «Միաժամանակ այդ մարմինը թիկանապահ լինի, որը կարողանա մեդիածառայություններին պաշտպանել արտաքին ճնշումներից, այդ թվում՝ քաղաքական»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մինչ այդ կարգավորող մարմինը շատ քիչ լծակներ ուներ մեդիաոլորտը կարգավորելու համար:

«Ինչ կփոխի մեր կայնքում այս ամենը․ ըստ էության այս ամբողջ համակարգերի ձևավորման, ամեն ինչին իր անունը տալու, դրանց միջև հարաբեությունների հստակ ձևակերպումների և այլնի շնորհիվ մենք կունենանք նոր մրցակցային միջավայր, նոր իրականություն, որտեղ աստիճանաբար կսկսենք տեսնել նաև որակական փոփոխություններ»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ բովանդակային մասով բանավեճ կա, թե արդյոք այս օրենքի նախագծում կարողանում ենք քաղաքացու օբյեկտիվ տեղեկացված լինելու իրավունքը օրենքով այնպես ամրագրել ու կարգավորել, որ դույզն ինչ ոտնձգություն չիրականացվի ՀՀ և մասնավորապես իրենց թիմի կողմից որդեգրված խոսքի ազատության անառարկելիության սկզբունքի նկատմամբ: «Ահագին թեթևացրել ենք մի հոդված, որտեղ կային կարծիքներ, թե որոշակի խնդիրներ կարող են ստեղծվել խոսքի ազատության համար: Մենք ասացինք՝ կթողնենք մաքրած վիճակում, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կշարունակենք աշխատել, ձևավորվեցին որոշակի գաղափարներ այդ թեմայով, շուտով նաև այդ փոփոխությունները կառաջարկենք»,- ասաց նա: