Մոսկվայի բնակարաններից մեկում կրակոցներ են հնչել. 4 մարդ մահացել է

18:23 • 18.06.20

Մոսկվայի հյուսիսային հատվածում գտնվող բնակարաններից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո 4 մարդու մարմին են հայտնաբերել, այդ թվում՝ երեխայի:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, նախնական տվյալների համաձայն՝ կրակ բացած տղամարդն ինքնասպան է եղել:

«Բնակարան ներխուժելուց հետո 4 մարմին է հայտնաբերվել, նրանցից մեկը երեխա է», - հայտնել է գործակալության զրուցակիցը:

Տեղի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնում էին, որ բնակարանում կրակոցներ են հնչում, իսկ հակամարտության պատճառը, հավանաբար, կենցաղային հողի վրա ծագած խնդիրներն են: Նշվում էր, որ բնակարանում մի կին և մի տղամարդ են եղել, նրանց հետ նաև երկու երեխա: