Կամո Սարգսյանը 86 կողմ ձայնով ընտրվեց ՀԾԿՀ անդամ (տեսանյութ)

13:03 • 18.06.20

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստում նշեց, որ ավարտվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի հարցով տեղի ունեցած քվեարկությունը: Նշենք, որ փակ գաղտնի քվեարկությունը տևել է մեկ ժամ:

Քվեարկության արդյունքները հրապարակեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նշեց, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Կամո Սարգսյանի թեկնածությյունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնացել են 94-ը, որից 86-ը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, 8-ը՝ դեմ:

Նշենք, որ վերջինիս թեկնածությունն առաջադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։