Կոչ եմ անում բոլորին կտորի դիմակ չկրել, կրել բժշկական դիմակ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
«Տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում և կոչ եմ անում բոլորին կտորի դիմակ չկրել, այլ կրել բժշկական դիմակ, որը մի քանի անգամ ավել է պաշտպանում»։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարն ընդգծեց, որ տնային դիմակները չի փոխարինում բժշկական դիմակներին:
«Կտորի դիմակ փոխարինելը կարող է միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ և այլ պատճառներով:
Դա շատ կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք ավելի խոցելի խմբին են պատկանում: Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է՝ եթե 60-ից բարձր ես և խոցելի խմբում ես պարտադիր կրիր բժշկական դիմակ՝ եռաշերտ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս գան արտաշնչելիս և հազալիս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կարելի է ինքնաշեն դիմակներից օգտվել։ «Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է 0-ի հասցնել վարակի տարածումը», - ընդգծել էր կառավարության ղեկավարը:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ քաղաքացիները կարող են անգամ սովորական շարֆն օգտագործել դիմակի փոխարեն։










