Թուրքիայի և Ֆրանսիայի ռազմանավերի միջև Լիբիայի ափերի մոտ միջադեպ է տեղի ունեցել
ՆԱՏՕ-ն հաստատել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի ռազմանավերի միջև միջադեպ է տեղի ունեցել Լիբիայի ափամերձ հատվածում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 18-ին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ռազմական իշխանությունները պետք է հետաքննեն այդ միջադեպը՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- ասել է Ստոլտենբերգը:
France 24 հեռուստաալիքի տվյալներով՝ թուրքական ռազմանավը Լիբիայի ափամերձ շրջանում հրաժարվել է կատարել տեղափոխվող բեռի ստուգման մասին հրահանգը ֆրանսիական ռազմանավի կողմից, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի Sea Guardian գործողություններին:
Խուսափելով ստուգումից՝ թուրքական նավը ռադարային համակարգի օգնությամբ նշանառության տակ է առել ֆրանսիական ռազմանավը, ինչը ֆրանսիական ռազմական գերտեսչությունը դիտարկել է որպես «թշնամական և ագրեսիվ գործողություն»:
Միևնույն ժամանակ թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ ներկայացուցչին, հերքել է ֆրանսիական կողմի հայտարարությունը՝ տեղեկացնելով, որ թուրքական նավն իր ռադարային համակարգերն օգտագործել է ոչ թե նշանառության, այլ ֆրանսիական նավի դիտարկման համար, որը «վտանգավոր գործողություններ էր կատարում»:










