Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները քննարկել են 2019թ. բյուջեի կատարողականը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ հունիսի 19-ից ԱԺ խմբակցություններում մեկնարակել են 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները:
Այսօր Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում:
Խմբակցությունների ներկայացուցիչները նախարարին են առաջադրել հարցեր և հանդես եկել բյուջեի ծրագրերի վերահսկման գործիքակազմի մշակմանը, պահուստային ֆոնդից գումարների հատկացումներին, հեռավար ուսուցման կազմակերպմանը վերաբերող առաջարկություններով:
Բյուջեի կատարողականի քննարկումները նախատեսվում են նաև ԱԺ մյուս խմբակցություններում:










