Ավարտվեց անհեթեթ առիթով ինձ մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը․ անհույս է հասկացնել այս իշխանություններին, որ ինձ ճնշելու փորձերը անհույս են և անբարո․ Արմեն Աշոտյան

19:36 • 19.06.20

Ավարտվեց անհեթեթ առիթով ինձ մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոըյանը։

«Շուրջ երկու տարի տեւող այս գործընթացը բացառապես քաղաքական է ու ամհիմն (օպերացիայի շրջանակներում ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա)։

Անհույս է հասկացնել այս իշխանություններին, որ ինձ ճնշելու եւ լռեցնելու փորձերը իրենց հիվանդագին եւ հոգեկան տվայտանքների շրջանակներում անհույս են եւ անբարո։

Կյանքը շարունակվելու է, իսկ ձեր իշխանությունը՝ ոչ»,- գրել է Աշոտյանը և շնորհակալություն հայտնել համերաշխության, հավատի և սատարման համար։