Կոնստանտին Զատուլինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

22:42 • 19.06.20

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը վարակվել է կորոնավիրուսով:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը:

«Կոնստանտին Զատուլինը հիվանդացել է կորոնավիրուսով և տեղափոխվել հիվանդանոց: Պայծառ մարդ. միշտ ասում է այն, ինչ ցանկանում է, նույնիսկ եթե դա շատերին դուր չի գալիս։ Նրան առողջություն ենք մաղթում»,- ասված է քաղաքագետի գրառման մեջ։