ԳԹԿ-ն հրապարակել է 2020-ի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների

23:58 • 19.06.20

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հրապարակել է 2020 թվականի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Ըստ այդմ՝

հուլիսի 2-ին՝ «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),

հուլիսի 4-ին՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», 

հուլիսի 6-ին՝ «Մաթեմատիկա»,

հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»:

Նշենք, որ համավարակով պայմանավորված՝ այս տարի դիմորդները կհանձնեն մեկ քննություն: