«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձորի քաղաքային գերեզմանատան տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ճանապարհամերձ ձորակում

10:22 • 19.06.20

Հունիսի 19-ին, ժամը 00:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորի քաղաքային գերեզմանատան տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որն անանցանելիության պատճառով ճանապարհը շարունակել է ոտքով։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Գ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ճանապարհամերձ ձորակում, առկա է գլորվելու վտանգ։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: