Պուտինը պատմել է թոռներից ստացած նվերների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է իր թոռներից ստացած նվերների մասին, գրում է ria.ru-ն։
«Նրանց տված նվերներն աշխատասենյակում չեմ պաhում, այլ ասենք՝ հանգստի սենյակում»,- հայտնել է Պուտինը հարցազրույցի ժամանակ, որի մի հատվածը ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Հեռուստաալիքի եթերում պետության ղեկավարը ցույց է տվել իր հանգստի սենյակը և ճաշարանը, ինչպես նաև հոր դիմանկարը, որը նույնպես հանգստյան սենյակում է եղել։
Պետության ղեկավարը շտապել է զգուշացնել, որ հատուկ չի պատրաստվել այդ ամենին, ուստի այնտեղ «սովորական աշխատանքային իրավիճակ է»:
Ավելի վաղ Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցի ժամանակ պատմել էր, որ թոռների հետ շփվում է հեռախոսով, երբ նրանք զանգահարում են Կրեմլ:










