Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը պոկած ու գետնին նետած անձի դեմ 5 տարի 4 ամիս ազատազրկման պահանջով դատական հայց է ներկայացվել
Թուրքիայի հանրապետական դատախազությունն ավարտել է հետաքննությունը Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը կոտրած և գետնին նետած անձի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Որոշվել է հանցագործությունը կատարած Մազլում Ս.-ի դեմ դատական հայց ներկայացնել 5 տարի 4 ամիս ազատազրկման պահանջով: Նրան մեղադրանք են առաջադրել «երկրպագության վայրին վնաս հասցնելու» համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մազլում Ս.-ն Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկել ու գետնին էր նետել:










