Ավստրալիայում չեն ծրագրում երկրի սահմանները զբոսաշրջիկների համար բացել մինչև 2021-ը

02:01 • 19.06.20

Ավստրալիայի իշխանությունները մինչև 2021-ը չեն ծրագրում երկրի սահմանները բացել զբոսաշրջիկների համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Lonely Planet-ին:

Նշվում է, որ Ավստրալիան հաջողությամբ հաղթահարել է համավարակը, սակայն դեռևս չի շտապում ռիսկի դիմել և սահմանները բացել օտարերկրյա ճանապարհորդների համար: Նոր Զելանդիայում նույնպես զանգվածային վարակումներից հնարավոր է եղել խուսափել մեկուսացման խիստ կանոնների և սահմանային կոշտ հսկողության միջոցով:

Ավստրալիայում բացառություններ հնարավոր է արվեն միայն օտարերկրյա ուսանողների և բնակության թույլտվություն ունեցող անձանց համար: Սակայն, նրանք երկիր մուտք գործելիս ստիպված են լինելու երկշաբաթյա մեկուսացման շրջան անցնել: