Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 980 հազարին. РИА Новости

05:19 • 19.06.20

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված դեպքերի թիվը հասել է 978 142-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

1 օրում հայտնաբերվել է 22 765 նոր դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 482 102 մարդ: Այս պահին հսկողության տակ է 448 292 պացիենտ:

Հաղորդվում է, որ Բրազիլիայում ներկայումս մահացել է 47 748 մարդ: Երկրում կորոնավիրուսից մահացությունը կազմում է 4,9%: Երկրի առողջապահության նախարարությունը վերջին 1 օրում գրանցել է մահվան 1238 նոր դեպք: