Եգիպտոսում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 50 հազարը

01:32 • 19.06.20

Եգիպտոսում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 50 հազարը: Այս մասին հինգշաբթի հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:

«Գրանցվել է կորոնավիրուսի թեստավորման 1218 նոր դրական արդյունք, դրանք հայտնաբերվել են ավելի վաղ հիվանդացածների շփման շրջանակին հետևելու ընթացքում: 1 օրում հիվանդությունից մահացել է 88 մարդ»,- հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խալեդ Մուգահեդի հայտարարությանը:

Եգիպտոսում կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Կահիրեի, Գիզայի, Կալյուբիայի նահանգներում: