Արգենտինայում կորոնավիրուսով վարակումների ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել

05:40 • 19.06.20

Արգենտինայում 1 օրում կորոնավիրուսի 1 958 դեպք է գրանցվել, ինչը երկրի համար նոր հակառեկորդ է: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Ինչպես հինգշաբթի տեղեկացրել է հարավամերիկյան երկրի առողջապահության նախարարությունը, ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 37 510 է: Նախկինում Արգենտինայում օրական գրանցվում էր ոչ ավելի, քան 1 531 վարակման դեպք:

1 օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 19 դեպք: Համավարակի սկզբից ի վեր Արգենտինայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 913 մարդ: Վարակումների նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Բուենոս Այրես նահանգում՝ 1 106: