85 տարեկան հասակում մահացել է Նիկիտա Խրուշչովի որդին
ԱՄՆ-ում 85 տարեկան հասակում մահացել է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյը: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով նրա մոտ ընկերոջը՝ Մարկ Հարիսոնին:
«Նա մահացել է այսօր: Ներեցեք, այժմ չեմ կարող ասել ավելին: Սա ողբերգական իրավիճակ է»,- ասել է Հարիսոնը:
Նշվում է, որ նրա մահվան հանգամանքներն անհայտ են:
РБК-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նաև Սերգեյ Խրուշչովի թոռնուհին:










