Facebook-ը և Twitter-ը ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերում օտարերկրյա միջամտության հետք չեն հայտնաբերել

04:25 • 19.06.20

Facebook-ը և Twitter-ը օտարերկրյա միջամտություն չեն գտել ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին ցույցերում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով սոցկայքերի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտնել էր ԱՄՆ ցույցերում «օտարերկրյա միջամտության» մասին՝ միևնույն ժամանակ չմեղադրելով որևէ երկրի:

Facebook ընկերության անվտանգության քաղաքականության հարցով ղեկավար Նաթանայել Գլեյշերը նշել է, որ եղել են մեքենայությունների որոշ դեպքեր, երբ փորձ է արվել գումարներ աշխատել ցույցերի շուրջ հրապարակային քննարկումների ժամանակ, մասնակիցներին վաճառել գոյություն չունեցող վերնաշապիկներ:

«Մենք տեսել ենք, որ մարդիկ փորձել են ֆինանսական մեքենայություններ իրականացնել: Մեն չենք տեսել օտարերկրյա գործիչներ, որոնք մասնակից կլինեին դրան»,- ասել է նա:

Իր հերթին, Twitter-ի հանրային քաղաքականության ռազմավարության հարցով տնօրեն Նիկ Փիքլսը նույնպես հայտնել է, որ ցույցերի հետ կապված օտարերկրյա միջամտության դեպքեր չեն նկատվել: