Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդի առողջական վիճակը ծանր է
Հունիսի 19-ին, ժամը 05:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փարպի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Դ․, ծնված 1994 թ․), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։










