Երևանի Արագածի փողոցի 95 հասցեի մոտակայքում խոտածածկ է այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ
Հունիսի 19-ին, ժամը 20:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արագածի փողոցի 95 հասցեի մոտակայքում մեծ տարածությամբ խոտածածկ է այրվում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան
քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս
մարտական հաշվարկ։










