Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է. որոշումը կհրապարակվի կիրակի (տեսանյութ)

10:14 • 19.06.20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։

Դատարանի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
Ծառուկյանն ավելի վաղ նշել էր, որ իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։