«Թրամփը Մակրոնին չի գնահատում, կարծում է՝ նա փչացնում է ամեն բան, ինչին դիպչում է». նոր մանրամասներ Ջոն Բոլթոնի գրքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մերձավոր բարեկամներ է համարում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին չի գնահատում: The Guardian-ի փոխանցմամբ՝ այս մասին իր հեղինակած գրքում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն է գրել:
Ըստ Բոլթոնի՝ Թրամփը կարծում է, որ «Մակրոնը փչացնում է ամեն բան, ինչին դիպչում է»:
Հիշեցնենք, որ Բոլթոնի հեղինակած «Սենյակը, որտեղ դա եղել է. Սպիտակ տան հուշերը» աղմկահարույց գիրքը պետք է լույս տեսնի օրեր անց: Հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի էր տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար:










