Մոսկվայում մայիսից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահերի ամենացածր թիվն է գրանցվել. РИА Новости
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում 34 վարակակիր է մահացել, ինչը մայիսի 6-ից ի վեր մահացության ամենացածր ցուցանիշն է, հայտնում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով Մոսկվայում 3565 մարդ է մահացել մինչ այժմ. բոլորի մոտ էլ թոքաբորբ է ախտորոշվել՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանով:
Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 211 921 դեպք է գրանցվել, 132 434 պացիենտ առողջացել է:










