«Արդարադատությունը պատշաճ կերպով չարձագանքեց նրանց վայրագություններին, և օգնության եկան հայրենակիցները»․ Կադիրովն աջակցել է Ֆրանսիայում անկարգություններ կազմակերպած չեչեններին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ալիքում մեկնաբանել է ֆրանսիական Դիժոն քաղաքում Չեչնիայի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած անկարգությունները, գրում է gazeta.ru-ն։
Կադիրովը հայտարարել է, որ համաձայն չէ ֆրանսիական իշխանությունների՝ կոնֆլիկտն «ազգամիջյան» որակելու հայտարարության հետ։
Նրա կարծիքով՝ անկարգությունների պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել չեչեն դեռահասին, որի հետ «դաժան հաշվեհարդար է տեսել» թմրավաճառը:
«Արդարադատությունը պատշաճ կերպով չարձագանքեց նրանց վայրագություններին, և օգնության եկան հայրենակիցները»,- ասել է Կադիրովը:
Նա ընդգծել է, որ համաքաղաքացիների գործողությունները ճիշտ է համարում, քանի որ նրանք համախմբվել են «մահ սերմանող թմրավաճառների դեմ»։
«Չարը ազգություն չունի։ Ազգությունը նույնպես չպետք է դառնա հարաբերությունների պառակտման պատճառ»,- հավելել է Կադիրովը։
Դիժոնում Չեչնիայի շուրջ 15 բնակիչներ փակ դեմքերով հարձակվել էին Le Black Pearl նարգիլե բարի վրա և այցելուներին ծեծի ենթարկել։ Միջադեպի պատճառ էր դարձել չեչեն պատանուն թմրավաճառների տեղական ավազակախմբերից մեկի անդամների կողմից ծեծի ենթարկելը։










