«Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել, մասնակցում էր նաև վարչապետը․ (տեսանյութ)

11:45 • 20.06.20

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրակարգում ՀՀ ներքաղաքական իրավիճակն է։

Մինչ նիստի մեկնարկը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը զրուցեց լրագրողների հետ:

Հարցին, թե վերջին շրջանի իրադարձությունները արդյո՞ք քննարկվելու են, որոնցից են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողությունները, պատգամավորը պատասխանեց.

«Դրանք իրավական հարցեր են և ֆրակցիայում դրանք չեն քննարկվում: Դրանք բացառապես իրավապահ մարմինների տիրույթում գտնվող հարցեր են»: