Վրաերթ՝ Երևանի Ռաֆֆու փողոցում. տուժածը, գիտակցության չգալով, մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Գ. Չ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 68-ամյա Ա. Ե.-ին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:










