Ուկրաինայում կոմունալները չվճարած քաղաքացիներին թույլ չեն տալիս լքել երկիրը

03:17 • 20.06.20

Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնք կոմունալները չվճարելու պատճառով մեծ պարտքեր են կուտել, թույլ չի տրվում լքել երկիրը, իսկ նրանց ավտոմեքենաները բռնագրավվում են, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան:

«Եթե մարդը գումար ունի, եկամուտներ ունի, խուսափում է կոմունալները վճարելուց և օգտվում է նրանից, որ դրանք պարտաճանաչ կերպով կենսաթոշակառուներն են վճարում, խորամանկելով բոլորին մոլորեցնել փորձող նման հարուստ բուրատինոների նկատմամբ պատասխան քայլեր մենք կձեռնարկենք», - հայտարարել է նախարարը:

Երկրի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2020թ-ի փետրվարի համեմատ մարտին Ուկրաինայում կոմունալների չվճարման պատճառով բնակչության կուտակած պարտքի չափը՝ առանց էլեկտրաէներգիայի, նվազել է 1.8%-ով՝ կազմելով 60.2 միլիարդ գրիվնա, որը համարժեք է 2,247 միլիարդ դոլարին: