«Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան Թրամփի և Նեթանյահուի հանցակիցներն են». Իրանի արտգործնախարար

01:30 • 20.06.20

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանցակիցներն են, հայտնում է РИА Новости-ն:

Հունիսի 19-ին երեք երկրները կոչ էին արել Իրանին օպերատիվորեն և ամբողջ ծավալով համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և հասանելիություն ապահովել ուրանի հարստացման օբյեկտներին, ինչն էլ կազմակերպությունը պահանջում է: Եվրոպական 3 երկրները շեշտել են, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո իրենք շարունակել են կատարել իրենց պատրավորությունները:

«Եվրոեռյակը պետք է զերծ մնա հանրության առաջ իր դեմքը պահելուց և համարձակություն ունենա հրապարակային հայտարարելու, որ ընդունում են իրենց անկարողությունը «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» շրջանակում իրենց իսկ ստանձնած պարտավորությունը պահելու հարցում՝ ԱՄՆ-ի ծաղրանքներին բացարձակապես հակադրվել չկարողանալու պատճառով», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զարիֆը: