Ադրբեջանում գերազանցվել է կորոնավիրուսով վարակման 24-ժամյա ցուցանիշի ռեկորդը

23:52 • 20.06.20

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. վերջին մեկ օրում 471 մարդ է վարակվել:

Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին: Նշվում է, որ մեկ օրում 191 մարդ ապաքինվել է, մահացել է 5 հիվանդ:

Հունիսի 20-ի դրությամբ՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 238 դեպք, որոնցից 6516-ն ապաքինվել են, 148-ը՝ մահացել: Ներկա պահին երկրի հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 5574 մարդ:

Ադրբեջանում համաճարակի բռնկման պահից վեր կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով 417 102 թեստավորում է կատարվել: