ԱՄՆ-ի լողափերից մեկում մարդկային մնացորդներով պարկեր են հայտնաբերվել

23:07 • 20.06.20

ԱՄՆ Սիեթլ քաղաքի լողափերից մեկում մարդկային մնացորդներ պարունակող պարկեր են հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է Известия-ն, այս մասին հունիսի 19-ին տեղեկացրել է քաղաքի ոստիկանության վարչությունը:

Ուրբաթ երեկոյան ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել են, որ կասկածելի պարկ են հայտնաբերել լողափին: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ դրանում մարդկային մարմնի մնացորդներ են գտնվում: Ավելի ուշ ոստիկանները մեկ այլ պարկ էլ են հայտնաբերել ջրում:

Իրավապահներին դեռ հայտնի չէ, թե ում մնացորդներն են հայտնաբերվել: Հետաքննությունը շարունակվում է: