Ամերիկյան դատարանը թույլատրել է Բոլթոնին հրապարակել իր հուշագրությունները՝ չնայած Սպիտակ տան առարկություններին
ԱՄՆ դաշնային դատարանը թույլատրել է հրապարակել նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գիրքը՝ չնայած Սպիտակ տան առարկություններին:
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ գիրքը ստացել է «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշագրությունները» խորագիրը:
«Մեղադրյալ Բոլթոնը խաղացել է ԱՄՆ ազգային անվտանգության հետ: Նա երկիրն անպաշտպան է թողել: Սակայն այդ հանգամանքները չեն ազդում դատարանին ներկայացված միջնորդության վրա: Կառավարությունը չի կարողացել փաստել, որ դատական արգելքը կկանխի անդառնալի վնասը: Համապատասխանաբար, այդ միջնորդությունը մերժվում է»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է շրջանային դատարան Ռոյս Լամբերթը:
Դատավորն անհնար է համարել գրքի հրատարակման արգելքը, 200 000 օրինակ արդեն փոխանցվել է երկրի խանութներին:
Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահի վարչակազմը պահանջել էր հուշագրություններից վերացնել Դոնալդ Թրամփի մասին ոչ հաճելի մեկնաբանություններն ու, ըստ Սպիտակ տան, գաղտնի համարվող տեղեկությունները: ԱՄՆ իշխանությունները հայց են ներկայացրել Բոլթոնի դեմ՝ փորձելով խոչընդոտել գրքի տպագրությունը:










