Ֆրանսիայում ցուցարարները կարմիր ներկ են լցրել առողջապահության նախարարության մուտքի մոտ

20:47 • 20.06.20

Փարիզում ցուցարարները կարմիր ներկ են ցողել առողջապահության նախարարության շենքի դիմաց՝ «խորհրդանշելու «Քովիդ-19»-ի հետևանքով մահացածներին և ընդգծելու առողջապահության ոլորտի աշխատակիցների վատ դրությունը»:

CNN-ի փոխանցմամբ՝ ցուցարարների մեծամասնությունը Ֆրանսիայի «Ֆինանսական գործարքների հարկագանձման» ակտիվիստական խմբավորման անդամներն էին:

Ցուցարարները քննադատել են երկրի կառավարությանը առողջապահության աշխատակիցների բուժման գործընթացի համար: Նրանք քննադատել են նույնիսկ բուժաշխատողներին մեդալ շնորհելու առաջարկը:

«Մենք այստեղ ենք մեր աջակցությունը հայտնելու առողջապահության ոլորտի աշխատակիցներին, որոնք առաջնագծում են պայքարել սանիտարական ճգնաժամի ժամանակ, ինչպես նաև պահանջելու, որ նրանք վերջապես ապահովվեն աշխատելու համար անհրաժեշտ միջոցներով»,- ասել է խմբավորման ներկայացուցիչը:

Ֆրանսիայում համաճարակ բռնկման պահիվ ի վեր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 159 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 29 հազարը: