Նիկոլ Փաշինյանը դիմակներ բաժանեց քաղաքացիներին (տեսանյութ)

17:45 • 20.06.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փողոցում դիմակներ բաժանեց քաղաքացիներին՝ հորդորելով դիմակ կրել։

 

Քաղաքացիներից մեկը,  դիմելով վարչապետին, ասաց․ «Ընկերուհուս հանեցի, ուրիշ երկրից բերեցի, ո՛չ փող ունի, ո՛չ աշխատանք, ո՛չ ապրուստ: Ի՞նչ է լինելու այս ժողովրդի վիճակը»։

Ի պատասխան վարչապետը նշեց․ «Պետք է կորոնավիրուսը հաղթահարենք, աշխատենք և լուծենք, ուրիշ տարբերակ չկա»: Կին ասաց․ «Այնպես արեք, որ ժողովրդի համար էլ լավ լինի»:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ՝ կանենք, վիրուսը հաղթահարենք, կանենք։

Հեռվից նկատելով  քաղաքացիների,  որոնք դիմակ չէին դրել մոտեցավ նրանց դիմակ տվեց. «Եղբայր, խնդրում եմ միշտ դիմակով եղեք»,-ասաց նա:

Նկարվելով երեխաների հետ՝ Փաշինյանը նրանց հորդորեց մշտապես դիմակներով դուրս գալ բակ: