Ֆրանցիսկոս պապը մարդկանց զգուշացրել է «Քովիդ-19»-ի համավարակից հետո զերծ մնալ «անհատականության պատրանքին» վերադառնալուց
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել մարդկանց կորոնավիրուսի համավարակից հետո զերծ մնալ կրկին «անհատականության պատրանքի» մեջ ընկնելուց:
Ելույթ ունենալով Վատիկանում՝ քահանայապետը գովաբանել է առողջապահության ոլորտի աշխատակիցներին, հատկապես՝ Իտալիայի Լոմբարդիա մարզում «անհանգիստ ամիսներին» հիվանդների կողքին կանգնած մասնագետներին:
Ինպես փոխանցում է CNN-ը, Ֆրանցիսկոս պապը մարդկանց նախազգուշացրել է «զգույշ լինել»՝ կրկին թույլ չտալու, որ «անհատականությունը դառնա հասարակությանն առաջնորդող սկզբունքը»:
Խոսելով առողջապահության ոլորտի աշխատակիցների մասին՝ նա ասել է, որ «նրանց պրոֆեսիոնալիզմը երկրի հենասյուներից մեկն էր»:
Հիշեցնենք, որ Լոմբարդիան Իտալիայի՝ կորոնավիրուսից հետևանքով ամենատուժած մարզն էր: Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում «Քովիդ-19»-ով վարակվել է ավելի քան 238 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 34 500-ը:










