Բրիտանուհուն հուզվել է՝ տեսնելով 33 տարի առաջ պատրաստված «ժամանակի պարկուճը»
Բրիտանական Լիդս քաղաքի բնակչուհին չի կարողացել զսպել հուզմունքը՝ տեսնելով 1987 թվականին իր և եղբայրների կողմից պատրաստված «ժամանակի պարկուճը», որը տանը հայտնաբերել են շինարարները:
Ինչպես փոխանցում է The Mirror-ը, 1987 թվականին 3-ամյա Քիմբերլի Քոլբեքը և նրա երկու եղբայրները՝ 12-ամյա Էնդրյուն և 8-ամյա Քրիստոֆերը, «ժամանակի պարկուճ» են ստեղծել: Նրանք մատիտով գրառումներ են կատարել թղթի վրա, փաթաթել են դրանք և մտցրել ապակյա շշի մեջ, որն ավելի ուշ հոր օգնությամբ թաքցրել են իրենց տանը կառուցվող խոհանոցի պատի մեջ:
Այժմ 33 տարի անց նույն տանը վերանորոգումներ անելիս շինարարները հայտնաբերել են շիշը՝ «Կարդա» գրությամբ, և այն փոխանցել են տան տիրուհուն: Գրառումներում նշված է եղել հեղինակների անունը, տարիքը և զբաղվածության տեսակը:
Շինարարները ևս մեկ «պարկուճ» են հայտնաբերել, որը պատրաստել էր Էնդրյուն երկու տարի անց: Դրանում ասվում է, որ գրառումն արվել է 1989 թվականի Սուրբ Վալենտինի օրը:
36-ամյա տանտիրուհու՝ Քիմբերլիի խոսքով՝ գտնված գրառումներն իր և իր ընտանիքի համար ուրախալի հայտնագործություն են: Իր եղբայր Էնդրյուն տարիներ առաջ անհետ կորել է, այդ իսկ պատճառով այդ գրառումները հատկապես նշանակալի են հարազատների համար:
Բացի այդ, հաղորդվում է, որ Քիմբերլիի հայրը ներկա պահին հիվանդանոցում է. նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Բրիտանուհին հույս է հայտնել, որ կկարողանա շուտով ցույց տալ գտնված գրությունները հորը:










