Պաշտոնանկություններ՝ Արցախի զինված ուժերում․ նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր

14:58 • 21.06.20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Գնդապետ Ստեփան Գևորգյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի պաշտոնից: