Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 26 դեպք է գրանցվել, մեծամասնությունը՝ Պեկինում
Չինաստանում շաբաթ կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք է արձանագրվել, որից 22-ը՝ մայրաքաղաք Պեկինում: Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին վկայում են Առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովի տվյալները:
Նշվում է, որ վարակման բոլոր դեպքերը դիտարկվում են որպես տեղական տարածման դեպքեր, բացառությամբ մեկի Ֆուցզյան նահանգում, որն արտասահմանից է ժամանել:
Ինչպես հաղորդվում է, շաբաթ օրվա տվյալը փոքր-ինչ ցածր է երկրում գրանցված ուրբաթօրյա ցուցանիշից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պեկինում կորոնավիրուսի տարածման նոր աղբյուր էր բացահայտվել: Իշխանությունները որոշում էին կայացրել հարյուր հազարավոր մարդկանց թեստավրելու մասին, որոնք այցելել էին քաղաքի ծովամթերքի կենտրոնական շուկա կամ շփում էին ունեցել այնտեղ եղած մարդկանց հետ:










