Չեխիայում ջրհեղեղը առնվազն 1 մարդու կյանք է խլել, 1-ն էլ անհետ կորած է համարվում
Չեխիայի հյուսիսարևելյան շրջաններից մեկում ջրհեղեղն առնվազն 1 մարդու կյանք է խլել, 1-ն անհետ կորած է համարվում, հայտնում է ТАСС-ը:
Ջրհեղեղի պատճառը տեղի բնակավայրերով անցնող Օսոբլոգա գետի վարարումն է՝ Չեխիայի հյուսիսարևելյան շրջաններում արդեն մեկ շաբաթ չդադարող հորդառատ անձրևի պատճառով:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առատ տեղումները կշարունակվեն մինչև երկուշաբթի, մինչ այդ այլ գետերի վարարման վտանգ կա:










