Անակնկալ այցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեք․ ՍԱՏՄ ստուգումները՝ Լոռուիում, Տավուշում և Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում

16:56 • 21.06.20

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր կատարել են մշտադիտարկումներ Լոռու, Տավուշի մարզերում և Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ: Այս մասին հատնում են տեսչական մարմնից։

Կատարված անակնկալ այցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեքորեն. մասնավորապես խախտվել են թե՛ դիմակները պատշաճորեն կրելու, թե՛ ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե՛ ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները:

Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: