Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել քարերին. Shamshyan.com

00:13 • 21.06.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Ժ.Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.5 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: