Ավտովթար՝ Աշտարակում. բախվել են ՎԱԶ-2106 և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները, վերջինը կողաշրջվել է. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 23:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում բախվել են ՎԱԶ-2106 և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ 07-ը կողաշրջվել է: Դեպքի վայր է ժամանել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել:










