Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ում աշնանը հնարավոր կլինի բացել դպրոցները

05:53 • 21.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշնանը հնարավոր կլինի բացել դպրոցները, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք պարտավոր ենք բացել դպրոցները, և կանենք դա», - համոզմունք է հայտնել Թրամփն ու որպես օրինակ բերել Նյու-Ջերսի նահանգը, որտեղ կորոնավիրուսից հազարավոր մարդիկ են մահացել, բայց նրանցից միայն մեկն է 18 տարեկանից փոքր եղել:

Թրամփն ավելի վաղ էլ էր դպրոցները բացելու օգտին հանդես եկել՝ պնդելով, որ երեխաները ռիսկային խմբում չեն գտնվում: Այնուամենայնիվ, վերջնական որոշում կայացնելը թողնված է նահանգային իշխանություններին, իսկ ուսումնական տարին արդեն ավարտվել է: