Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց ԱԱԾ միջնորդությունը (տեսանյութ)

15:31 • 21.06.20

Երևանի ընդհանուր իրավաասության դատարանը հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը: Ըստ այդմ՝ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը մերժել է:

Հիշեցնենք, որ 3 օր դատարանը քննում էր այս միջնորդությունը։ Այս գործով նախագահող դատավորը Ռոբերտ Պապոյանն է:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ գործընթացը չի համարում իրավական, նա նշել է, որ սա քաղաքական հետապնդում է:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը պտգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց հունիսի 16-ին:

 Մանրամաները՝ տեսանյութում։