Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մասին դատարանի որոշումը կհարապարակվի նախատեսված ժամից մեկ ժամ ուշ

14:43 • 21.06.20

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհարապարակվի նախատեսված ժամից մեկ ժամ ուշ՝ ժամը 16:00-ին: Հիշեցնենք, որ այն նախատեսվում էր հրապարակել այսօր՝ 15․00-ին։

Դեռևս հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված ուշացումը:

Նշենք նաև, որ Շենգավիթի դատարանը այսօր ևս շրջափակված է ոստիկանական մեծաթիվ ուժերով։