Գայ գյուղում քամին տապալել է էլեկտրասյունը, երեկվանից գյուղի 50-ից ավելի տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի. Shamshyan.com

19:57 • 21.06.20

Երեկ՝ հունիսի 20-ին, ուժեղ քամու հետևանքով Արմավիրի մարզի Գայ գյուղում, որը սովետական տարիներին հայտնի էր Խաթունարխ անվամբ, արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քամու հետևանքով գյուղի Գարնանային փողոցում էլկետրասյունը տապալվել է. ինչի հետևանքով երեկվանից 50-ից ավելի տներ էլ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:

Էլկետրասյան վրա տեղադրված է եղել նաև արագիլի բույն և սյան տապալման հետևանքով արագիլի 3 ձագերը սատկել են: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: