Կիևի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ (տեսանյութ, լուսանկարներ)
Կիևի Դարնիցկի շրջանում գտնվող 9 հարկանի շենքերից մեկում, նախնական տվյալներով գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:
«Հունիսի 21-ին, ժամը 10: 00-ին Դարնիցկի շրջանում, Սոլոմիա Կրուշելնիցկայա փողոցի 1/5 հասցեում, ինը հարկանի բնակելի շենքում, նախնական տվյալներով գազային պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով քանդվել են 4, 5, 6, 7, 8 հարկերը: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ազգային ոստիկանության աշխատակիցները», - նշված է հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալներով` փրկարարները մեկ մահացած մարդու դի են գտել, շենքից 21 մարդ է տարհանվել, փլատակների տակից 3 մարդ է փրկվել: Շարունակվում է շենքի բնակիչների տարհանման աշխատանքները:















